ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Երբ ճշմարտությունը դառնում է փորձություն. կայացավ «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան

Երբ ճշմարտությունը դառնում է փորձություն. կայացավ «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան
07.02.2025 | 15:58

Փետրվարի 6-ին «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան։ Հենդոն վերադարձել է, բայց այս անգամ ավելի մեծ փորձությունների առաջ է կանգնած. նա երազանք է պահում, որ մարդիկ իրեն միայն ճշմարտությունն ասեն, սակայն արդյունքում հայտնվում է անկանխատեսելի հետևանքների մեջ։

Ֆիլմի ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը խոստովանեց, որ շարունակություն նկարահանելն իր հետ բերել է նաև ռիսկեր. «Հաջողված ֆիլմի երկրորդ մաս անելն ամենադժվարն է։ Բայց առաջին ֆիլմն այնքան սիրվեց, որ պարզապես չէինք կարող դադարեցնել պատմությունը»։ Մհեր Մխիթարյանը՝ Հենդոյի դերակատարը, ֆիլմի գլխավոր կոնֆլիկտը շատ անձնական է համարում. «Չէի ցանկանա, որ բոլորը միայն ճշմարտությունն ասեին։ Երբեմն ավելի լավ է գեղեցիկ սուտը»։ Ռոզի Ավետիսովան, որը կրկին մարմնավորում է Հենդոյի կնոջ՝ Տաթևի դերը, նշում է, որ այս ֆիլմում իր կերպարը փոխվել է. «Առաջին մասում նա դժբախտ ու լռակյաց կին էր, հիմա՝ ինքնուրույն ու ինքնավստահ։ Բայց ամեն ինչի միջով անցնելով՝ նա երբեք չի դադարում սիրել Հենդոյին»։

Ռեժիսորների խոսքով՝ «Բարի օր 2»-ը ոչ միայն կատակերգություն է, այլև հայելի, որտեղ հասարակությունը կարող է տեսնել իրեն՝ առանց զտիչների։

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4304

Մեկնաբանություններ